Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն այցելել է Հին Փարվանա հյուրանոցային համալիրում բնակվող ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին
10.01.2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները շարունակում են մնալ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և Կոտայքի մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում:
Մարզի ղեկավարը հերթական այցն է կատարել Աբովյան համայնք' այս անգամ Հին Փարվանա հյուրանոցային համալիրում բնակվող մեր հայրենակիցներին' լսելու նրանց մտահոգությունները, ծանոթանալու խնդիրներին:
Այստեղ ևս նրանց հետաքրքրում էին բնակարանային, սոցիալական, աշխատանքի, զբաղվածության հետ կապված հարցերը:
Վերջիններս իրազեկվել են կառավարության կողմից իրականացվող աջակցության բազմապիսի ծրագրերի մասին, որոնցից կարող են օգտվել բնակարաններ վարձակալելու դեպքում:
Մարզպետը ծանոթացել է նաև այս պահին առկա սոցիալական խնդիրներին և ընդգծել, որ մարզպետի աշխատակազմին վերապահված լիազորությունների շրջանակում համապատասխան աջակցություն կցուցաբերվի: