Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն

08.01.2024

Աշխատանքային երկուշաբթին սկսված է, հանձնարարականները տրված:

 Առաջնահերթություններն են

  • ՝Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի քննարկման ներկա փուլը, ինչպես նաև սուբվենցիոն և պետական ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը:

 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու նպատակով Կոտայքի մարզից ՏԿԵՆ միջգերատեսչական հանձնաժողովների քննարկմանն է ներկայացվել 51 սուբվենցիոն ծրագրային հայտ՝ ընդհանուր 13,7 մլրդ. դրամ բյուջեով, որոնք ուղղված են մարզի համայնքներում կարևոր ենթակառուցվածքների զարգացմանը՝ փողոցների հիմնանորոգմանը, խմելու ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման համակարգերի, լուսավորության ցանցերի կառուցմանը, արդիականացմանը, մանկապարտեզաշինությանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, կառուցմանը և բազմաթիվ այլ ծրագրերի իրականացմանը:

  •  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները, մասնավորապես, մարզում բնակվող անձանց կեցության, խնամքի, կրթության իրավունքի իրացման, առողջապահական ոլորտի հետ կապված հարցերը և դրանց ուղղված լուծումները:

 Օրակարգում նաև քաղաքաշինության, կրթության, առողջապահության ոլորտի անելիքներն են:

Բոլոր հարցերի շուրջ մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից տրվել են հստակ ցուցումներ և հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22