Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ՏԿԵՆ նախարարի շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք աշխատակիցների

29.12.2023

Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզն ամենամեծ թվով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին է ընդունել, իսկ մարզի համայնքներից ամենամեծ թվով անձանց ընդունած համայնքները Հրազդանն ու Աբովյանն են:

Այդ առիթով ամանորին ընդառաջ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կողմից տրված շնորհակալագրերն է հանձնել Կոտայքի մարզպետի աշխատակազմին՝ գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանի, ինչպես նաև Հրազդանի և Աբովյանի համայնքապետարանների աշխատակազմերին՝ համայնքների ղեկավարներ Սևակ Միքայելյանի և Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ:
Նախարարի շնորհակալագրեր է հանձնվել նաև Կոտայքի մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանին, Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հովսեփյանին և առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության ավագ մասնագետ Արմինե Հովհաննիսյանին:

Ի դեմս իրենց, մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզպետի աշխատակազմին և Կոտայքի մարզի բոլոր համայնքապետարանների աշխատակիցներին վերջին ամիսների ծավալուն աշխատանքի և փոխգործակցության համար:

2023 թվականին կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության համար նախարարի շնորհակալագրերով են պարգևատրվել նաև Կոտայքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահագն Նազլոյանը և քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը:

Հանդիպման երկրորդ հատվածում Կոտայքի մարզպետը ևս մեկ անգամ շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղության, առաջընթացի և ձեռքբերումների տարի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50