Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի աշխատակազմը պարգևատրվել է ՏԿԵ նախարարի շնորհակալագրով

27.12.2023

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ ՏԿԵ նախարարությունում ներկա է գտնվել նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ և մարզպետների մասնակցությամբ անցկացված տարեվերջյան խորհրդակցությանը:

 Նախարարը հանձնարարել է ավարտական տեսքի բերել կատարողականները, սուբվենցիոն ծրագրերով կատարել անհրաժեշտ վճարումները։

 Խորհրդակցության երկրորդ հատվածում նախարարը շնորհակալագրեր է հանձնել մարզերին և համայնքներին։

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր են տրվել ՀՀ Կոտայքի, ՀՀ Սյունիքի, ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Արարատի մարզպետների աշխատակազմերին, ինչպես նաև Աշտարակի, Արտաշատի, Մասիսի, Վաղարշապատի, Վանաձորի, Հրազդանի, Աբովյանի, Գորիսի, Տեղի և Վայքի համայնքապետարանների աշխատակազմերին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման աշխատանքներին ակտիվ մասնակցության և պատշաճ կատարման, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության համար շնորհակալագրեր են տրվել 10 մարզպետի աշխատակազմերի մի շարք աշխատակիցների։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59