Նորություններ
Լրահոս
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները Կոտայքի մարզպետի ուշադրության կենտրոնում են
25.12.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները շարունակում են մնալ Կոտայքի մարզպետի աշխատակազմի և անձամբ մարզպետ Ահարոն Սահակյանի ուշադրության կենտրոնում:
Աբովյան կատարած աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ այցելել են նաև այս պահին Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիրում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, լսել նրանց մտահոգություններն ու հուզող հարցերը:
Դրանք վերաբերում էին բնակարանային, սոցիալական հարցերին, կային նաև խնամքի կարիք ունեցող անձինք, որոնց հետագա կեցության և խնամքի հարցերը կազմակերպելու համար մարզի ղեկավարը հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ:
Նրանք իրազեկվել են կառավարության կողմից իրականացվող աջսկցության բազմապիսի ծրագրերի մասին, որոնցից կարող են օգտվել բնակարաններ վարձակալելու դեպքում:
Մարզպետ Ահարոն Սահակյանը հանձնարարել է նաև գույքագրել այս պահին առկա սոցիալական խնդիրները' ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմին վերապահված լիազորությունների շրջանակում ամանորին ընդառաջ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ահարոն Սահակյանը վստահեցրել է, որ այսուհետ ևս լինելու են իրենց կողքին' փորձելով լուծել հընթացս հանդիպող խնդիրները: