Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն Աբովյանում հետևել է կառավարության սուբվենցիոն ծրագրերով ավարտված աշխատանքներին

25.12.2023

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով Աբովյան համայնքում էր:

 Մարզի ղեկավարը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանի, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի ուղեկցությամբ դիտարկել են կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով համայնքում ավարտված աշխատանքները:

 Աբովյանում ավարտվել են քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող Զ. Անդրանիկ և Է. Ավագյան փողոցները միմյանց կապող սանդուղքի հիմնանորոգման աշխատանքները:

 Սանդուղքն արդեն իսկ շահագործման է հանձնվել:
Ավելի քան 140 մլն. դրամ արժողությամբ ծրագրի շրջանակում հին ստիճանները հիմնովին քանդվել են և վերակառուցվել նոր, հարմարավետ, ժամանակակից պայմաններով:

 130մ երկարությամբ և 10 մետր լայնությամբ սանդուղքի մեջտեղի հատվածում կանաչապատ տարածք է նախատեսվում, կառուցվել է նաև նորմատիվներին համապատասխան թեքահարթակ՝ սահմանափակ կարողություններով և հաշմանդամ անձանց տեղաշարժը դյուրին դարձնելու նպատակով:
Սանդուղքը կառուցվել է կառավարության 35% և համայնքային 65% ֆինանսավորմամբ:

 Նշված սանդուղքը խորհրդային տարիներին կառուցվել էր ոչ լիարժեք, աշխատանքները կիսատ էին մնացել ու մարդկանց տեղաշարժի հնարավորություն երբևէ չի եղել, և միայն անկախացումից հետո այն առաջին անգամ հիմնովին նորոգվել է այս տարի' կառավարության և համայնքի համատեղ ներդրմամբ:

 Մարզպետ Ահարոն Սահակյանն այցի շրջանակում Աբովյանում ծանոթացել է նաև կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացված ճանապարհաշինական աշխատանքներին:

 Ընդհանուր առմամբ, այս տարի Աբովյանում և բնակավայրերում բարեկարգվել, հիմնանորոգվել և ասֆալտապատվել է շուրջ 10 կմ երկարության ներհամայնքային ճանապարհահատված: Ծրագրի արժեքը 841 263 756 դրամ է, որից 292 289 981 դրամը (35%) կառավարության բյուջեի ներդրման չափն է, իսկ 545 973 775 դրամը (65%)՝ համայնքի ներդրումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50