Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է Մարզի Խորհրդի նիստ

29.11.2023

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անց է կացրել Մարզի Խորհրդի հերթական նիստ մարզի համայնքների ղեկավարների և Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ:

 Նիստի օրակարգի առաջին կետով քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը ներկայացրել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին:

 Ներկայացվել է նաև 2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի կազմման և ներկայացման գործընթացի ներկա փուլը:

 Մարզպետը համայնքների ղեկավարներին առաջարկել է խոշորացույցի ներքո պահել այս պահին իրականացվող ծրագրերը և շինարարական ընկերությունների հետ համագործակցել`աշխատանքները որակյալ և սահմանված ժամկետներում ավարտելու նպատակով:

 Անդրադարձ է կատարվել նաև 2023 թվականին պետական բյուջեով մարզում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների մասին:

 Ընթացիկ տարում մարզի տարածքում նախատեսված էր իրականացնել 102 կմ երկարության միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ`ընդհանուր 13,5 մլրդ. դրամ բյուջեով:
Աշխատանքների մեծ մասն ավարտված են, որոշներն էլ ընթացքի մեջ են:

 Արդյունքում, տարեվերջին պետական բյուջեի ֆինանսավորմամբ մարզում ունենալու ենք նախատեսվածից էլ ավել` շուրջ 117 կմ վերանորոգված միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ:

 Ճանապարհաշինական ծրագրերի ուղղությամբ մարզպետը համայնքների ղեկավարներին առաջարկել է սեղմ ժամկետում մարզպետի աշխատակազմ ներկայացնել հաջորդ տարվա ընթացքում վերանորոգման ենթակա ճանապարհահատվածներն ըստ առաջնահերթության:

 Օրակարգի երկրորդ կետով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկույցով հանդես է եկել մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Համլետ Ստեփանյանը՝ ներկայացնելով բոլոր հարկատեսակների մասով այս պահին առկա պատկերը:

 Համայնքների կողմից գեներացվող սեփական եկամուտների հավաքագրման պլանավորումը առկա իրողություններին համապատասխանեցնելու նպատակով Կոտայքի մարզպետը համայնքների ղեկավարներին ևս մեկ անգամ առաջարկել և հորդորել է, համագործակցելով մարզպետի աշխատակազմի մասնագետների հետ, կատարել համայնքների նախորդ տարիների բյուջեների վերլուծություն և առաջիկայում կազմակերպել բյուջեի իրատեսական պլանավորում և կազմում, ինչպես նաև շարունակական աշխատանքներ տանել նաև բնակիչների հետ՝ մինչև տարեվերջ ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:

 Նիստի շրջանակում քննարկվել են այլ հարցեր ևս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:48:34