Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցություն

20.11.2023

 Հերթական աշխատանքային երկուշաբթին ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է խորհրդակցությամբ բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Օրակարգում շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների տեղավորման, նրանց կեցության և զբաղվածության հետ կապված հարցերը:

 Քննարկվել են կառավարության սուբվենցիոն ծրագրերը, մասնավորապես, 2024 թվականի ծրագրային հայտերի ներկայացման գործընթացի հետ կապված աշխատանքների ընթացքը:

 Այս ուղղությամբ մարզի ղեկավարը  հանձնարարել է ամենօրյա աշխատանքային կարգով սերտորեն համագործակցել համայնքների հետ՝ փաստաթղթային փաթեթների ներկայացման գործընթացում բացթողումները բացառելու նպատակով:

 Անդրադարձ է կատարվել նաև մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին, կրթության և առողջապահության ոլորտների խնդիրներին, քննարկվել են ընթացիկ այլ հարցեր ևս:

Արդյունավետ աշխատանքային շաբաթ բոլորիս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:10