Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցություն
20.11.2023
Հերթական աշխատանքային երկուշաբթին ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է խորհրդակցությամբ բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:
Օրակարգում շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների տեղավորման, նրանց կեցության և զբաղվածության հետ կապված հարցերը:
Քննարկվել են կառավարության սուբվենցիոն ծրագրերը, մասնավորապես, 2024 թվականի ծրագրային հայտերի ներկայացման գործընթացի հետ կապված աշխատանքների ընթացքը:
Այս ուղղությամբ մարզի ղեկավարը հանձնարարել է ամենօրյա աշխատանքային կարգով սերտորեն համագործակցել համայնքների հետ՝ փաստաթղթային փաթեթների ներկայացման գործընթացում բացթողումները բացառելու նպատակով:
Անդրադարձ է կատարվել նաև մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին, կրթության և առողջապահության ոլորտների խնդիրներին, քննարկվել են ընթացիկ այլ հարցեր ևս:
Արդյունավետ աշխատանքային շաբաթ բոլորիս: