Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ջրվեժում և Ակունքում ենթակառուցվածքներ են զարգանում

19.11.2023

 Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի երեք բնակավայրերում՝ Ջրվեժում, Ձորաղբյուրում և Զովքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։

 Բարեկարգվել են թվով 14 փողոցներ՝ ընդհանուր 3,3 կմ երկարությամբ, 19695,5քմ ընդհանուր մակերեսով։

 Ծրագրի արժեքը 128 888 268 ՀՀ դրամ է, որից 35 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 65 %-ը` համայնքի ներդրումը:

 Ջրվեժ համայնքում 2023 թվականին հաստատվել են նաև ուսումնամշակութային կենտրոնի, պոմպակայանի շենքի, աղբյուրակապերի կառուցման ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են:

Կառավարության սուբվենցիոն ծրագրերով տարբեր աշխատանքներ են իրականացվում նաև Ակունք համայնքում:

2022 թվականի սուբվենցիայի շրջանակում #Ակունք համայնքի #Նոր գյուղ բնակավայրում հիմքից մանկապարտեզ է կառուցվում:

Նոր գյուղում շատ երկար տարիներ մանկապարտեզ չի գործել:

Կառուցվող շենքը նախատեսված է 90 երեխայի համար, գործելու է երեք խմբով: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 205 մլն. դրամ է, որից 70 %-ը կառավարության, 30 %-ը՝ համայնքի ներդրումն է:

Շենքի կառուցման ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ:

2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում էլ նախատեսում են գույքի ձեռքբերում, բակի բարեկարգում, և մանկապարտեզը շահագործման հանձնել 2024 թվականի սեպտեմբերից:

Ակունքի բնակավայրերում էլ կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ:

Զառ և Սևաբերդ բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի բարելավում ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2022 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 224 միլիոն դրամ է:

2022 թ-ին աշխատանքներ էին իրականացվել Սևաբերդում և Զառում: Այս տարի Զառում աշխատանքները շարունակվում են: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:10