Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Հրազդանում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվել

18.11.2023

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում կառավարության 2022 և 2023 թթ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրեր են իրականացվում:

 Այս պահին ավարտական փուլում է գտնվում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագիրը:

 Ծրագիրը շատ կարևոր է այն առումով, որ այստեղ տարիներ շարունակ բնակիչների համար խմելու ջուրը խնդիր է եղել. որպես խմելու ջուր օգտվել են հորատանցքներից (խորքային ջրերից):

 Այժմ կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորման արդյունքում Լեռնանիստը կունենա շուրջօրյա ջրամատակարարում:

 Շահած ծրագրի արժեքն ավելի քան 239 մլն. դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 70% է, համայնքի ներդրումը' 30%:

 Կառավարության մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Հրազդանում իրականացվում են Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բացօթյա բեմի և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքներ:

 Շահած ծրագրի արժեքը շուրջ 23 մլն. դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորումը կազմում է 30%, համայնքի ներդրումը' 70%:
Աշխատանքներն ավարտական փուլում են:

 Համայնքում 2023 թվականին հաստատվել են նաև թվով 3 մանկապարտեզների շենքերի, ևս մեկ մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի վերակառուցմանն ուղղված սուբվենցիոն ծրագիր, ինչպես նաև համայնքի և բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, #Հրազդանում' միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման, մայթերի և նոր եզրաքարերի տեղադրման, Զ.Անդրանիկ պողոտայում բետոնե բաժանարարի կառուցման ծրագրեր:
2022 թվականի սուբվենցիոն ծրագրով էլ Հրազդանում և բոլոր բնակավայրերում' Սոլակում, Քաղսիում, Լեռնանիստում, Ջրառատում կառուցվել են ժամանակակից կանգառասրահներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50