Նորություններ
Լրահոս
ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները Կոտայքի մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են
17.11.2023
Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների զբաղվածության և առողջապահական խնդիրները ևս գտնվում են ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ մինչ օրս մարզի առողջապահական հաստատություններում աշխատանքի են տեղավորվել 6 ավագ և 9 միջին օղակի բուժաշխատողներ:
Տեղահանված հղի կանայք սահմանված ընթացակարգերով հաշվառվել և հաշվառվում են մարզի ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում:
Շուրջ 80 հղի գտնվում են մեր ծննդատների համապատասխան մասնագետների մշտական հսկողության ներքո:
Ի դեպ, մարզի ծննդատներում այս ընթացքում ծնվել է արցախցի 12 տղա և 8 աղջիկ: