Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է խորհրդակցության
14.11.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և մարզպետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը:
Քննարկվել են մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր, ինչպես նաև «300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու» միջոցառման շրջանակներում առաջիկա անելիքները և առկա խնդիրները։