Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գառնի համայնքը 2023 թվականին 4 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել կառավարություն

14.11.2023

Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներ են իրականացվում նաև Գառնի համայնքում:

Գառնին 2023 թվականին չորս սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ արտաքին լուսավորության ցանցի կառուցում. ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, մշակույթի տան հիմնանորոգում և խմելու ջրի նոր ջրագծերի անցկացում:

Արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի շրջանակում Գառնիում, Գողթում, Գեղադիրում, Հացավանում, Գեղարդում և Ողջաբերդում ընդհանուր առմամբ կառուցվում է շուրջ 9 կմ երկարության նոր ցանց: Աշխատանքների կեսն ավարտված է:

 Շահած ծրագրի արժեքը շուրջ 52 մլն. դրամ է, որից 24 մլն. դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 28 մլն. դրամը (45%)` համայնքի ներդրումը:
Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով 2,5 կմ երկարության ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Գառնիում:

Ծրագիրն ընդգրկված է 2023 և 2024 թթ. սուբվենցիոն փաթեթներում՝ ընդհանուր մոտ 121 մլն. դրամ արժողությամբ, որից շուրջ 42 մլն. դրամը (35%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 78 մլն. դրամը (45%)՝ համայնքի ներդրումը:

Գառնիում նաև շուրջ 6 կմ երկարության խմելու ջրի նոր խողովակաշար է անցկացվում:

Ծրագիրն ընդգրկված է 2023 և 2024 թթ. սուբվենցիոն փաթեթներում՝ ընդհանուր մոտ 106 մլն. դրամ արժողությամբ, որից 63 մլն. դրամը (60%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 42 մլն. դրամը (40%)՝ համայնքի ներդրումը:
Այս ծրագրի իրականացումն ապահովում է շուրջօրյա ջրամատակարարում համայնքում:

Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Գառնին 2023 թվականի ներկայացրել է նաև մշակույթի տան հիմնանորոգման ծրագիր, որն այս պահին գտնվում է համալիր փորձաքննության փուլում: Աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50