Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կառավարությունը ֆինանսավորել է մի շարք ճանապարների հիմնանորոգման ծրագրեր

07.11.2023

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է մի շարք ճանապարհների հիմնանորոգման, տեխնիկական, հեղինակային հսկողության և նախագծերի պատրաստման ու փորձաքննության ծառայությունների ֆինանսավորման վերաբերյալ որոշում:

Պետական բյուջեից ֆինանսավորումը 3 մլրդ. 463 մլն.987 հազ. 300 դրամ է:

Նորոգվող ճանապարհների երկարությունը 53,5 կմ է:
Կոտայքի մարզում փաթեթում ընդգրկված ճանապարհներն են.

Հիմնանորոգման աշխատանքներ՝

  • Հ7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Չարենցավան համայնքում գտնվող 2,6 կմ հատվածի հիմնանորոգում: Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին:
    Հիշեցնեմ, որ սա Գանգրահեր տղայի փողոցից դեպի Շահումյան փողոց տանող հատվածն է: Պետական բյուջեից ներդրումը 1 մլրդ. 100մլն. դրամ է:

Միջին նորոգման աշխատանքներ՝

  • Հ6 ավտոճանապարհի Աբովյանից դեպի Նոր Հաճըն-Նոր Գեղի-Եղվարդ և մոտեցում Եղվարդին' ավելի քան 14 կմ հատվածի միջին նորոգում:
    Ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ:

Նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ՝

  • Հ1 ավտոճանապարհի Վերին Պտղնիի տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ տանող 5 կմ երկարության ճանապարհի հիմնանորոգման ծրագիր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50