Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը մասնակցել է ՀՀ ԱԺ միջգերատեսչական հանձնաժողովների համատեղ նիստին

04.11.2023

 Նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որում քննարկվել է 2024 թ․ պետական բյուջեն։

 Համատեղ նիստում քննարկվել է նաև Կոտայքի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանության և տարբեր ծրագրերով մարզին հատկացվող գումարների չափերը։

Մասնավորապես,

  • ՀՀ 2024թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 597մլն. 509 հազ. 700 դրամ:

  • Մարզպետի աշխատակազմի կարողությունների զարգացման ծրագրով 2024 թվականին նախատեսվում է հատկացնել 5 մլն.100 հազ. դրամ:
  • Կրթական ծրագրերի գծով 2024թ. պետական բյուջեից Կոտայքի մարզին նախատեսվել է հատկացնել 8 մլրդ. 220 մլն. 682 հազ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 381 մլն. 70 հազ. դրամի չափով` պայմանավորված աշակերտների թվի նոր ֆինանսավորման բանաձևի ներդրմամբ և աշակերտների թվի պլանավորմամբ:
  • 2023 թվականին ՀՀ Կոտայքի մարզի համայնքներին ֆինանսական համահարթեցման նպատակով պլանավորվել էր 5 մլրդ. 927 մլն. 279 հազ. դրամ, իսկ 2024 թվականին այն կկազմի 7 մլրդ. 751 մլն. 406 հազ. դրամ:
  • 2023 թվականին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ պետական բյուջեի «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով Կոտայքի մարզպետարանին 10 ամսվա կտրվածքով հատկացվել է 2 մլրդ. 415 մլն. 596 հազ. դրամ' փաստացի 43 կատարված սուբվենցիոն աշխատանքների ծրագրերի դիմաց:
  • 2024 թվականին ՀՀ կառավարության որոշումներով «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով պլանավորվել է 55 սուբվենցիոն ծրագիր` 11 մլրդ. 452 մլն. դրամ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50