Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Կոտայքի մարզ

26.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էր:

 Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ:

 Առաջին այցելությունը Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում էր, որտեղ հյուրերը ծանոթացել են դպրոցի շենքային պայմաններին, քննարկել գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակությանն ուղղված մի շարք հարցեր:

Այց է կատարվել նաև Աբովյանի գեղարվեստի դպրոց:

 ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Աբովյան համայնքի գործընկերների հետ Դանիել Դանիելյանը քննարկել է մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և առավել նպատակային ծրագրերի իրականացմանն ուղղված մի շարք հարցեր:

 Դանիել Դանիելյանի՝ Աբովյան կատարած այցը համընկել էր Գեղարվեստի դպրոցի նախկին տարիների սաների քանդակագործության և նկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում նախարարի տեղակալը ներկա է եղել «Աշնանային սալոն» ցուցադրության բացման արարողությանը, շնորհավորել մասնակիցներին բովանդակային ցուցադրության կապակցությամբ և մաղթել ստեղծագործական նորանոր հաջողություններ:

 Շրջայցի վերջին կանգառը Աբովյանի դրամատիկական թատրոնն էր, որտեղ ներկաները դիտել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով իրականացված «Գանձերի կղզի» ներկայացումը: Ավարտին նախարարի տեղակալը ծանոթացել է թատրոնի դերասանական կազմի հետ:

 Այնուհետև թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի հետ քննարկվել են մարզում թատերական կյանքի ակտիվացմանն ուղղված հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50