Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել լողափնյա վոլեյբոլի բաց առաջնություն
25.10.2023
Հոկտեմբերի 14-15-ը Արզնիի Խաչիկ Ասմարյանի անվան լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում կայացել է Կոտայքի մարզի մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների գավաթի բաց խաղարկությունը, որին մասնակցել են տղաների և աղջիկների 14-ական թիմեր Կոտայքի և Արագածոտնի մարզերից:
Տղաների պայքարում`
- ոսկե մեդալ է նվաճել Բջնի 1 թիմը
- երկրորդ տեղ է գրավել Գողթ 1 թիմը
- երրորդ տեղ Բջնի 2 թիմը։
Աղջիկների պայքարում՝
- ոսկե մեդալակիր է դարձել Գեղաշեն թիմը
- երկրորդ տեղ՝ Աշտարակ 1 թիմը
- երրորդ տեղ՝ Զովունի թիմը։
Մրցանակային տեղ գրաված թիմերը պարգևատրվել են գավաթով, մեդալներով և նվերներով։
Շնորհավորում ենք բոլոր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ: