Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական խնդիրները ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են

24.10.2023

 ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության մասնագետներից ձևավորված համատեղ մոբիլ խմբերը գրեթե ավարտել են այցելությունները ԼՂ-ից Կոտայքի մարզ տեղահանված անձանց կեցավայրեր՝ հյուրանոցներ, հյուրատներ, կեցության համար նախատեսված վայրեր:

 Այցելությունների արդյունքում տեղահանված անձանց մատուցվել է անհրաժեշտ բժշկական մասնագիտական օգնություն և խորհրդատվություն, ինչպես նաև հատուկ խմբերում ընդգրկված անձանց անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրում:

 Կցագրման աշխատանքները դեռևս շարունակվում են. բնակավայրերի ամբուլատորիաները սերտ համագործակցում են համայնքապետարանների հետ՝ կցագրման գործընթացը արագ և արդյունավետ իրականացնելու նպատակով, որպեսզի որևէ տեղահանված անձ դուրս չմնա պետության կողմից տրամադրվող բուժօգնությունից և սպասարկումից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50