Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Արագ շախմատի մրցաշարի հանրապետական փուլում Կոտայքի մարզը ներկայացնող թիմը նվաճել է երրորդ մրցանակային տեղը

17.10.2023

 Ավարտվել են «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրում ընդգրկված «արագ շախմատ»-ի Կոտայքի մարզային և հանրապետական մրցաշարերը։

 Մարզային մրցաշարը տեղի է ունեցել Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մարզադպրոցում, իսկ հանրապետական փուլը` Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում:

 Կոտայքի մարզը հանրապետական փուլում հանդես է եկել հավաքական թիմով՝ կազմված մարզային փուլում առավելագույն միավորներ հավաքած Հրազդանի թիվ 11 և Նոր Հաճընի թիվ 1 հիմնական դպրոցների 5 սաներից (3 տղա, 2 աղջիկ):

 Համառ պայքարի արդյունքում 11 խաղափուլից հետո Կոտայքի մարզի հավաքականը Շիրակի մարզի թիմի հետ վաստակել է 16-ական միավոր, բայց լրացուցիչ արդյունքներով զիջելով վերջինիս՝ դարձել բրոնզե մեդալակիր: Խաղերի չեմպիոնը Երևանի թիմն է:

 Շնորհավորում ենք Կոտայքը ներկայացրած բոլոր շախմատիստներին և մաղթում նորանոր հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:48:34