Նորություններ
Լրահոս
Մեկնարկել է HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը
10.10.2023
Մեկնարկել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը, որի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի և վարժանքի VIP խմբի հետ այսօր այցելել են Լուսակերտի ուսումնական կենտրոն:
Վարժանքին մասնակցում են ՆԳՆ Փրկարար ծառայության, ՀՀ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, Հայկական Կարմիր Խաչի, «Լոռէ» կամավոր որոնողափրկարարական թիմի անդամները, միջազգային հումանիտար կազմակերպությունների և ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի գործընկեր երկրների միջազագային որողափրկարարական բազմանդամ թիմեր, դիտորդներ, միջազգային փորձագետներ, գնահատողների խումբ:
«HOPE 2023» լայնամասշտաբ վարժանքն իր բնույթով և ծավալով աննախադեպ է, որն ամբողջությամբ տեղի է ունենում Հայաստանում։
«HOPE FSX 2023» միջազգային լայնածավալ ուսումնավարժանքի անցկացման նպատակն է բարելավել Հայաստանի և գործընկեր երկրների փրկարարական խմբերի բնակչության պաշտպանության պատրաստվածության և արձագանքման կարողությունները՝ ավերիչ երկրաշարժերին դիմակայելու հարցում:
Վարժանքի գործնական մասն իրականացվում է 36 ժամ տևողությամբ, որն անցկացվում է հոկտեմբերի 10-ից 11-ը Երևան քաղաքում, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Արզնի, Արգել բնակավայրերում:
Միաժամանակ, լայնամասշտաբ վարժանքի ընթացքում Սյունիքի մարզում պայմանականորեն տեղի է ունենալու Տոլորսի ջրամբարի պատվարի փլուզում, որին արձագանքնելու են ՆԳՆ ՓԾ ԲՊԱՌՆ վարչության ուժերը:


