Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2023
Սիրելի՛ ուսուցիչներ,
շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ:
Բոլոր ժամանակներում ուսուցչի դերն ամենակարևորներից է եղել՝ ամուր պետության կայացման, ինչպես նաև մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հարցում:
Սիրելիներս,
դժվար ժամանակներ ենք ապրում և հենց այս օրերին կրկնապատկվում է ձեր դերը, որովհետև այսուհետ հանրապետության դպրոցներում իրենց կրթությունն են ստանալու նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր աշակերտները:
Խնդրում եմ առանձնահատուկ հոգածությամբ ու ջերմությամբ վերաբերվեք նրանց և հավասարապես սիրեք ձեր բոլոր աշակերտներին:
Այս պահին ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները բոլորիս հոգատարության կարիքն ունեն:
Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև Լեռնային Ղարաբաղից եկած բոլոր այն ուսուցիչներին, ովքեր համալրելու են մեր դպրոցների ուսուցչական կազմը:
Ուժ, տոկունություն և համախմբվածություն բոլորիս:
Վստահ եղեք, որ այս բարդ իրավիճակում կարևորում և բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ աշխատանքը:
Եվս մեկ անգամ հորդորում եմ որևէ պարագայում չհուսահատվել ու ավելի մեծ եռանդով և նվիրումով իրականացնել ձեր մասնագիտական պարտականությունները՝ հանուն կիրթ և բանիմաց քաղաքացիների կերտման:
Ամենայն բարին ձեզ և ձեր ընտանիքներին: