Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Լեռնային Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր անձի կհատկացվի 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն

05.10.2023

 Կառավարության որոշմամբ, 100 000 միանվագ դրամական սոցիալական աջակցություն կտրամադրվի 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12։00-ից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածներին:

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ, սույն որոշմամբ նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել բյուջե՝ այդ միանվագ աջակցությունը տրամադրելու նպատակով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50