Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ մարզպետի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ

26.09.2023

Հիմք ընդունելով «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը' Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձանց ՀՀ Կոտայքի մարզում կեցության վայրեր տրամադրելու' տեղավորելու, կենցաղային պայմաններով' սննդով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու և երեխաների կրթության շարունակականությունը ապահովելու աշխատանքները համակարգելու նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ մարզպետի աշխատակազմում համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարների և մասնագետների կազմով ստեղծվել է աշխատանքային խումբ:

 Խմբի աշխատանքների շրջանակում Կոտայքի մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքների սերտ համագործակցությամբ արդեն իսկ իրականացվում է հյուրընկալ անձանց և ընտանիքների հաշվառում:

 Հարցերի և պարզաբանումների համար ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով'

0223 2 73 01
094 94 03 25

Համայնքապետարանների հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել համայնքների պաշտոնական սոցիալական էջերում հայտարարված հեռախոսահամարներով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-14 09:11:56