Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է Բերքի տոնին

17.09.2023

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ձորաղբյուրի Ուսուցման կանաչ կենտրոնում մասնակցել է ավանդական դարձած Բերքի Տոնին՝ գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնին:

 Փառատոնի բացմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ջրվեժ համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը և այլք:

 «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության ջանքերով' ի դեմս կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանի, արդեն 10-րդ տարին է, ինչ Հայաստանում անկացվում է Բերքի փառատոն։

 Փառատոնին ներկայացված էր Հայաստանի, Արցախի, հարևան Վրաստանի ու շատ այլ երկրների ֆերմերների, տնայնագործների ցուցադրած և վաճառքի ներկայացրած արևահամ թարմ և վերամշակված համեղ մրգերն ու բանջարեղենը և այլ բարիքներ:
Մասնակից ֆերմերների և նրանց խմբերի միջև տեղի են ունեցել մրցույթներ 3 անվանակարգերում, ինչպես նաև հետաքրքիր միջոցառումներ և խաղեր փոքրիկների ու պատանիների համար:

 Միջոցառումն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, երգ ու պարով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50