Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Չարենցավանում և Ջրվեժում ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին

30.08.2023

 Շարունակվում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ, ուր կառավարության սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներով իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ:

 Հերթական այցով մարզպետը եղել է Չարենցավան և Ջրվեժ համայնքներում:
Այցի առաջին կանգառը Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրում էր, որտեղ աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի և Ֆանտան բնակավայրի վարչական ղեկավար Դավիթ Իվանյանի ուղեկցությամբ ծանոթացել է Չարենցավանից Ֆանտան տանող, պետական բյուջեով հիմնանորոգվող հանրապետական նշանակության շուրջ 2,3 կմ երկարության ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին: Ճանապարհի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ. 300մլն. դրամ գումար:

 Մարզի ղեկավարը զրուցել է շինարարների հետ և ընդգծել որակյալ աշխատանքների իրականացման կարևորությունը:
Նշենք, որ ճանապարհահատվածն ավելի քան 20 տարի վերանորոգման չէր ենթարկվել:

 Այնուհետև Չարենցավան քաղաքում Ահարոն Սահակյանը ծանոթացել է կրկին պետական բյուջեով հիմնանորոգվող շուրջ 2,6 կմ երկարության ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին: Սա Գանգրահեր տղայի փողոցից դեպի Շահումյան փողոց տանող հատվածն է: Պետական բյուջեից ներդրումը 1մլրդ. 100մլն. դրամ է:

 Այցի շրջանակում Չարենցավանում և Ֆանտանում Կոտայքի մարզպետը զրուցել է նաև բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները:
Ահարոն Սահակյանն այցելել է նաև Ջրվեժ համայնք, որտեղ կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ 129 մլն. դրամ արժեքով, կառավարություն-համայնք՝ 35%-65% համաֆինանսավորմամբ Ջրվեժ, Ձորաղբյուր և Զովք բնակավայրերում հիմնանորոգվել են շուրջ 19 հազ. ք/մ ներհամայնքային ճանապարհահատվածներ:

 Համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանի ուղեկցությամբ Ահարոն Սահակյանը Ձորաղբյուրում ծանոթացել է իրականացված շին.աշխատանքներին:
Բացի ճանապարհաշինական աշխատանքներից, Ջրվեժ համայնքում 2023 թվականին հաստատված ևս երկու սուբվենցիոն ծրագիր է իրականացվում՝ Ջրվեժ բնակավայրի ուսումնամշակութային շենքի կառուցում. այս պահին հողահարթեցման աշխատանքներ են կատարվում: Համայնքում երբևէ չի գործել մշակութային կենտրոն. այս ծրագիրը նպաստելու է համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանը:

 Ծրագրի արժեքն ավելի քան 800 մլն. դրամ է, որից 35%-ը կառավարության ֆինանսավորման չափն է, 65%-ը՝ համայնքի ներդրումը:
Մեկ այլ ծրագրով այս պահին ընթացքի մեջ են Ձորաղբյուրի «Մեծ աղբյուր» աղբյուրակապերի և «Լճի մոտ» պոմպակայանի շենքի վերակառուցման աշխատանքները։

  Արդյունքում մոտ 80 %-ով լուծվելու է Ձորաղբյուրի հին գյուղատեղիի (հիմնական բնակավայր) խմելու ջրի խնդիրը:

Ծրագրի արժեքը շուրջ 101 մլն. դրամ է, որից 60%-ը կառավարության ֆինանսավորման չափն է, 40%-ը՝ համայնքի ներդրումը:
Բոլոր տեղերում մարզպետի պահանջը մեկն էր՝ որակյալ և սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50