Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն Արզնի համայնքում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

25.08.2023

  Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցի շրջանակում եղել է նաև Արզնի համայնքում՝ ծանոթանալու կառավարության սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և համայնքի բնակիչների հետ քննարկելու հուզող հարցերը:

  Մարզի ղեկավարը աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, ինչպես նաև Արզնի համայնքի ղեկավար Ալեքսանդր Միրզոևի հետ նախ այցելել է հայ-ասորական մշակույթի տուն, որը հիմնանորոգվել է կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով:

  Ծրագրի արժեքը 104 մլն. դրամ է, որից 30%-ը կառավարության, 70%-ը համայնքի ներդրումն է:
Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է նաև երկրորդ հարկի հանդիսությունների սրահը:

 Ծրագիրը ներառված է եղել դեռևս 2020 թվականի սուբվենցիոն փաթեթում, սակայն պատերազմով և համավարակով պայմանավորված՝ տեղափոխվել է 2022 թվականի ծրագրերի մեջ:

 Մարզպետը որոշ դիտարկումներ և դիտողություններ է հնչեցրել կատարված աշխատանքների որակի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է շատ կարճ ժամանակահատվածում շտկել:

 Հաջորդիվ Ահարոն Սահակյանն այցելել է 2021, 2022 և 2023 թթ. սուբվենցիոն ծրագրերով կառուցվող Արզնի համայնքի մարզադաշտ: Առաջին և երկրորդ փուլերի աշխատանքներն ավարտված են:
Աշխատանքներն իրականացվել են կառավարություն-համայնք՝ 30%- 70% համաֆինանսավոմամբ:

 Երրորդ փուլի մրցույթը դեռ հայտարարված չէ:

  Մարզպետն իր դժգոհությունն է հայտնել աշխատանքների որակի հետ կապված. կային բազմաթիվ բացթողումներ, որոնք շտկելու, վերացնելու և համապատասխան որակ ապահովելուն ուղղված քննարկում կլինի անձամբ շինարարների հետ:
Արզնի համայնքում Կոտայքի մարզպետը հանդիպել է նաև բնակիչներին, լսել նրանց խնդիրները:

  Բնակիչները բարձրաձայնում էին շուրջ 5 հա պետական սեփականություն հանդիսացող անտառային հողամասերը Հայանտառ ՊՈԱԿ-ի կողմից համայնքին տրամադրելու, ապա նաև կատեգորիաները փոփոխելու հնարավորության մասին, որպեզի հենց համայնքի նորաստեղծ, բազմազավակ ընտանիքները կարողանան ձեռք բերել հողակտոր:

  Քննարկվել են հարցի լուծման տարբերակները. առաջիկայում խնդրի լուծման հարցում որոշակիություն կլինի:

  Բարձրաձայնվել են նաև բնակիչներին հուզող բազմաթիվ այլ հարցեր:
Մարզպետ Ահարոն Սահակյանն առաջարկել է դրանք ամբողջությամբ գույքագրել: Մարզպետի կողմից առաջիկա օրերին ևս մեկ աշխատանքային այց է նախատեսվում Արզնի համայնք, որի ընթացքում, ըստ առաջնահերթության, կքննարկվեն բոլոր խնդիրները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50