Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Համահայկական խաղերում Կոտայքը նվաճել է 1 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ

21.08.2023

  Օգոստոսի 19-ին Գառնիում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր փակման արարողությունը:

  Միջոցառմանը ներկա են եղել նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, կառավարական կազմկոմիտեի անդամներ, ՀԽՀԿ ներկայացուցիչներ, մարզիկներ, պատվիրակությունների անդամներ։

  Համահայկական խաղերում Կոտայքի մարզը նվաճել է 1 ոսկե մեդալ' աղջիկների լողափնյա վոլեյբոլ մրցաձևում, 3 արծաթե մեդալ' ֆուտզալ, բազկամարտ և հեծանվավազք մրցաձևերում և 4 բրոնզե մեդալ' շախմատ, բազկամարտ, աղջիկների դասական վոլեյբոլ մրցաձևերում:

  Շնորհավորում ենք համահայկական խաղերի բոլոր և, մասնավորապես, Կոտայքի մարզը ներկայացրած մարզիկ- մարզուհիներին' մաղթելով նորանոր հաղթանակներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 13:54:25