Տպել
Նորություններ
Լրահոս
Գառնի համայնքում 6 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագծեր են անցկացվում
16.08.2023
Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Գառնի համայնքում մեկնարկել են ջրագծերի անցկացման աշխատանքները:
Ծրագրի շրջանակում Գառնի համայնքում անցկացվելու են շուրջ 6 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագծեր:
Ծրագիրն ընդգրկված է 2023 և 2024 թթ. սուբվենցիոն փաթեթներում՝ ընդհանուր մոտ 106 մլն. դրամ արժողությամբ, որից 60%-ը պետական բյուջեի ներդրման չափն է, 40%-ը ՝ համայնքի ներդրումը: