Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջնային խնդիրներ

14.08.2023

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:

 Այս պահին մարզի համայնքներում կառավարության սուբվենցիոն և պետական տարբեր ծրագրերով ակտիվ ընթանում են շինարարական աշխատանքներ:
2023 թվականին հաստատված 37 սուբվենցիոն ծրագրերի մեծ մասն ընթացքի մեջ են:
Պետական բյուջեով մարզում իրականացվում են նաև ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներ:

 Առաջիկայում մարզպետ Ահարոն Սահակյանը շրջայց կկատարի համայնքներ՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին:
Նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ քննարկվել են մարզային ենթակայության դպրոցներում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ անելիքները:

 Մարզի ղեկավարը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին հանձնարարել է գույքագրել բոլոր օրակարգային հարցերը՝ օգոստոսյան խորհրդակցությանը դպրոցների տնօրենների հետ քննարկելու և նոր ուսումնական տարին անխոչընդոտ դիմավորելու նպատակով:

 Մի շարք դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, իսկ Կաթնաղբյուր և Ջրառատ բնակավայրերում շահագործման կհանձնվեն նոր մոդուլային դպրոցները:

 Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, ոռոգման շրջանի խնդիրներին, բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ մարզում հրդեհային բռնկումների հավանականությանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և օրակարգային այլ հարցերի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50