Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Համահայկական խաղերում Կոտայքը հաջողություններ է գրանցել

13.08.2023

Համահայկական 8-րդ ամառային խաղերի շրջանակում օգոստոսի 8-10-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացված շախմատի մրցումների արդյունքներով Կոտայքի մարզը ներկայացնող հրազդանցի Կարեն Թովմասյանը 171 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 3֊րդ մրցանակային տեղը:

Աբովյան համայնքից Նարինե Ասլիբեկյանն էլ 66 կին շախմատիստների պայքարում ևս զբաղեցրել է 3֊րդ մրցանակային տեղը։

 Մրցումներին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանի բոլոր քաղաքներից, ինչպես նաև Իրանից, Իսպանիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից և այլն:

Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16