Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Բյուրեղավան քաղաքի հիմնադրման 78-ամյակի կապակցությամբ

11.08.2023

Սիրելի բյուրեղավանցիներ,

շնորհավորում եմ բոլորիդ ձեր քաղաքի հիմնադրման 78-ամյակի կապակցությամբ:
Մարզի բոլոր համայնքներում, այդ թվում, Բյուրեղավանում պետական և այլ ծրագրերով իրականացվող բարեփոխումներն ակնառու են և տեսանելի մեր բնակիչների համար:

Պետության, մարզի, համայնքի հանդեպ հոգատարությունը պետք է բոլորիս պարտքը լինի:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում Բյուրեղավանն էլ ավելի կզարգանա, և բյուրեղավանցին իր բարեկարգ համայնքով հպարտանալու բազում առիթներ կունենա նաև առաջիկայում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16