Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքից փախստական 53 շահառու ընտանիքներ ստացան բնակարանի գնման վկայագիր

08.08.2023

  Կոտայքի մարզում ևս մեկնարկել է 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար 2019 թվականից գործող բնակարանային ապահովման ծրագրի հերթական փուլը:

  ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Կոտայքի մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետների հետ նախ Աբովյանում, ապա Հրազդանում 53 շահառու ընտանիքների հանձնել են բնակարանի գնման վկայագրեր:

  Ըստ ընթացակարգի, նախնական ուսումնասիրությունների արդյունքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ծրագրի մասին ծանուցել է հավակնորդ շահառուների, որոնք ծրագրին մասնակցելու համար դիմում են ներկայացրել:

  Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստանալու պարագայում շահառուն ստանում է բնակարանի գնման վկայագիր՝ մեկ տարի գործողության ժամկետով:

  Ըստ շահառու ընտանիքի անդամների թվի՝ հատկացվում է համապատասխան քանակի սենյակներով բնակարանի գնման վկայագիր:

  Բնակարանի գնման վկայագրերի արժեքը հաշվարկվել է Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի շուկայի 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տվյալ համայնքի քաղաքային բնակավայրերում ձևավորված բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջինացված գներով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16