Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեղրաձորն ունի ամբուլատորիայի հիմնանորոգված մասնաշենք

26.07.2023

  Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի, Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Գարիկ Գևորգյանի հետ մասնակցել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած Մեղրաձորի ամբուլատորիայի հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությանը:

  Ծրագիրն իրագործվել է Կոտայքի մարզպետի աշխատակազմի, ՄԱԶԾ-ի, Ծաղկաձորի քաղաքապետարանի և տեղական համայնքի համատեղ ջանքերով:

  Ամբուլատորիան այժմ գործում է որպես կարևոր առողջապահական կենտրոն, որն անհրաժեշտ ծառայություններ է մատուցում 6 բնակավայրերին և սպասարկում է մոտ 4500 բնակչությանը: Այն նաև հանդիսանում է բարձրորակ առողջապահական ծառայություններ ապահովող այլընտրանք՝ ի հավելումն Ծաղկաձորի և Հրազդանի մոտակա բժշկական հաստատություններին:

  Ծրագրի կարևորությունը կայուն և հասանելի առողջապահական հաստատություններ ստեղծելն էր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50