Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Առողջապահական ոլորտը` առաջնահերթություն

20.07.2023

  Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Անուշ Ղահրամանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի առողջապահական հաստատությունների ղեկավարների, ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից քաղաքացիներին տրված հիվանդանոցային բուժման ուղեգրումների հիմնավորումների, անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի մասին ՀՀ օրենքի և արժեքի լրիվ փոխհատուցմամբ տրված դեղերի, 2022 թվականի հոկտեմբերի 25-ի N 72-Ն հրամանով հաստատված՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի լրացման կարգի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի 1080-Ն որոշման, մասնավորապես, էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման և դեղատնային ցանցերի հետ կապված հարցերը:

  Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետի կողմից հանգամանալից պարզաբանվել են բարձրացված մի շարք առանցքային հարցեր, տրվել են պարզաբանումներ նաև իրավական ակտերի փոփոխությունների վերաբերյալ։

  Բժշկական հաստատությունների կողմից ներկայացված առաջարկությունները վերջնական փաթեթով կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50