Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզը պատրաստվում է Վարդավառին
14.07.2023
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ միասին հրավիրում են Գառնի համայնքում մասնակցելու ամենաջրառատ և ազգային տոներից մեկին՝ Վարդավառին։
Տոնական միջոցառման շրջանակներում Գեղարդավանքում տեղի է ունենալու օրհնության կարգ, իսկ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի (Գառնի տաճար) տարածքում իրականացվելու են մշակութային միջոցառումներ՝ ազգային խաղեր, երգ ու պար, թատերական ներկայացումներ, վարպետաց դասեր, հյուրասիրություն և իհարկե՝ ջրոցի․․․
Շտապի՛ր մասնակցել Վարդավառ փառատոնին հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին։