Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Սահմանադրության օրվա կապակցությամբ
05.07.2023
«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է». հոդված 1
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին». հոդված 2
Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր:
1995 թվականի հուլիսի 5-ին Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ հայ ժողովրդի կողմից: Այն դարձավ անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը, որով էլ մինչ այսօր առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը:
Սիրելի' հայրենակիցներ,
Սահմանադրության ընդունումը մեր պետության և ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցավ' որպես ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության ուղենիշ:
Շնորհավորելով բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ' ցանկանում եմ, որ մեր ջանքերը, ուղղված մեր երկրի բարօրությանը, զարգացմանն ու ամրացմանը, բխեն բացառապես Սահմանադրությամբ ամրագրված դրույթներից և մեր քայլերը միտված լինեն ի շահ ժողովրդավարական, սոցիալական, իրավական Հայաստանի Հանրապետության կայացմանը:
Շնորհավոր Սահմանադրության օր: