Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզն ընդունել է 1600 ճամբարականների

03.07.2023

  Կոտայքի մարզում գործող մանկապատանեկան և առողջարանային 6 ճամբարներում (Հանքավանի «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան») հուլիսի 1-ից առաջին հերթափոխով իրենց հանգիստն են անցկացնում 7-13 տարեկան շուրջ 1600 երեխաներ հանրապետության բոլոր մարզերից։
 Առաջնահերթությունը տրվել է Արցախյան 44 օրյա և մյուս պատերազմներում զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների, աշխարհազորայինների, ինչպես նաև ծնողազուրկ, բազմազավակ, սակավ ապահովված ընտանիքների երեխաներին։
 Մինչ ճամբարային սեզոնի մեկնարկը, ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Ղահրամանյանը և վարչության մասնագետներն այցելել են ճամբարների տարածքներ և գործող բուժկետ/ մեկուսարան՝ ծանոթանալու պայմաններին և բուժկետի՝ բժշկական անհրաժեշտ պարագաներով հագեցվածությանը:
 Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի կողմից դիտարկումներ են ներկայացվել հանրապետության ճամբարականների հանգստի պայմանները մարզի ճամբարներում պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50