Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզային բժշկական հաստատությունները Կոտայքի մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են

30.06.2023

 ՀՀ Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգի շրջանակում մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Ղահրամանյանը հանդիպում-քննարկում է ունեցել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանմանը կից բժշկական հանձնաժողովների անդամների հետ՝ ամփոփելու 2023 թվականի ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկելու 2023 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, որին հաջորդել է ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն մարզի բժշկական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:

 Օրակարգում բժշկական հաստատությունների 2023 թվականի առաջին կիսամյակի աշխատանքային արդյունքների վերլուծությունն էր. անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ խնդիրներին, առաջիկա անելիքներին:

 Բժշկական հաստատությունների ղեկավարների ներկայացրած խնդիրները Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ուշադրության կենտրոնում են, նմանատիպ հանդիպումներն առաջիկայում պարբերական բնույթ կկրեն՝ դրանք հընթացս քննարկելու և լուծելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50