Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի աշխատակազմում քննարկվել է ներդրումային ծրագիր
28.06.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի մոտ հանդիպում է տեղի ունեցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի, «Գառ-Գառ» Տոհմային Կենտրոն ՍՊ ընկերության ներկայացուցիչների, ինչպես նաև Չարենցավան համայնքի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու ներկայացվող տոհմային ոչխարաբուծության զարգացման ներդրումային ծրագիրը:
Կարևորելով գյուղատնտեսության ոլորտին ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը Կոտայքի մարզում՝ մարզպետ Ահարոն Սահակյանը ներդրում իրականացնող ընկերության և աջակցող հիմնադրամի պատասխանատուներից հետաքրքրվել է ծրագրի մանրամասներից, վերջիններիս հետ քննարկել ծրագրի իրականացման նպատակահարմարությունը, վերջիններիս ներկայացրած տեղանքին զուգահեռ առաջարկելով մարզի այլ բնակավայրերի տարածքներ ևս դիտարկել ծրագրի իրականացման համար:
Մարզպետը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել ցանկացած ներդրումային ծրագրի իրականացում, որն ուղղված կլինի մարզի տնտեսության զարգացմանը: