Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Անցկացվել է զորակոչային հանձնաժողովի նիստ

23.06.2023

 Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամների մասնակցությամբ Կոտայքի մարզպետի աշխատակազմում անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

 Նիստին  ներկա  էին հանձնաժողովի  բոլոր  անդամները՝ ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, փոխգնդապետ Ռուբեն Դավթյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Լևոն Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Հարությունյանը, աշխատակազմիս Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ:

 Օրակարգի  առաջին  կետով մարզպետին  է  զեկուցվել  ՀՀ  ՊՆ  զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանմանը կից բժշկական զննում իրականացնող հանձնաժողովի աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերը:

 Ամփոփվել  են  2022 թվականի  ձմեռային  զորակոչի  արդյունքները. անդրադարձ է կատարվել 2023 թվականի ամառային զորակոչի նախապատրաստման ու անցկացման աշխատանքների ընթացքին:

 Հանձնաժողովի  նիստի  շրջանակում  քննարկվել   են  շարքային  կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման և ազատման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը:

 Կոտայքի  մարզային  զորակոչային  հանձնաժողովի  կողմից  տրված եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50