Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ՏԿԵՆ-ում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության
23.06.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է մարզպետների հերթական խորհրդակցությանը։
Օրակարգում ընդգրկված էր չորս հարց։
Առաջինը ներկայացվել է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների, հողերի օտարման և կառուցապատման վերաբերյալ հարցը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանձնարարել է մշտական հսկողության ներքո պահել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների, հողերի օտարման, դրանց հողային պաստառներում համայնքների ղեկավարների կողմից տրված շինթույլտվությունների օրինականության գործընթացը՝ բացառելով օրենքով չթույլատրված վայրերում հողերի օտարման և շինթույլտվությունների ապօրինի տրամադրման դեպքերը։
Երկրորդ հարցով ՏԿԵ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ Արտակ Ալբերտյանը ներկայացրել է 2023 թվականի հունիսի 15-ի դրությամբ կատարողականի վերլուծությանը։
Նախարարը հանձնարարել է գործադրել առավելագույն ջանքերը՝ ապահովելու համար բարձր կատարողական։ Նախարար Սանոսյանին է ներկայացվել նաև 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և վերլուծությունը։
Քննարկվել է նաև համայնքային ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների և տարածքային կառավարման մարմինների աշխատակիցների վերապատրաստումների պատշաճ կազմակերպման վերաբերյալ հարցը։
Նախարարը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների, գործնական կարողությունների, կառավարչական հմտությունների շարունակական կատարելագործման ուղղությամբ։
Քննարկվել են մի շարք այլ հարցեր։