Նորություններ
Լրահոս
Տեղի է ունենալու հանրային լսում
23.06.2023
2023 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա «Հրազդան անտառտնտեսություն» մասնաճյուղի 2023-2032թթ. կառավարման պլանի հիմնադրույթային փաստաթղթի նախագծի` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում /երկրորդ հանրային քննարկում/, որին ներկա կլինեն ներկայացուցիչներ ազդակիր խոշորացված համայնքներից՝ Հրազդանից, Ծաղկաձորից, Նաիրիից, Նոր Հաճընից, Չարենցավանից, Ջրվեժից, Աբովյանից, Ակունքից, Արզնիից, Բյուրեղավանից, Գառնիից, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպություններից համապատասխան մասնագետներ: