Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ
21.06.2023
Հունիսի 21-ը Հայաստանում նշվում է որպես Բուժաշխատողի մասնագիտական տոն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ հատկապես Կոտայքի մարզի բոլոր բուժաշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետերին և, առհասարակ, առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին:
Սիրելի' բուժաշխատողներ,
ձեր աշխատանքը, թերևս, ամենաբարդ, պատասխանատու, նվիրական և աստվածահաճո աշխատանքներից է:
Այն առաքելություն է՝ ուղղված մարդկային կյանքերի փրկությանը և մարդկանց առողջության պահպանմանը:
Ձեր աշխատանքը ժամ ու ժամանակ չի ճանաչում. շատ հաճախ այն կատարում եք ձեր կյանքի, առողջության և հանգստի հաշվին:
Հավատացած եղեք, որ քաջ գիտակցում ենք այն դժվարությունները, որոնց առնչվում եք ամեն օր, բայց այդ ամենով հանդերձ, պիտի խնդրեմ, որ շարունակեք նույն եռանդով, աշխատասիրությամբ և որ ամենակարևորն է, մարդասիրությամբ վերաբերել ձեր առաքելությանը, բուժաշխատողի ձեր բարձր կոչմանը:
Վստահեցնում եմ, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ատողջապահության ոլորտին ուղղված բարեփոխումները ևս լինեն շարունակական, և մեր բուժաշխատողներն ունենան անհրաժեշտ աշխատանքային պայմաններ և միջավայր:
Շնորհակալ ենք Հիպոկրատի երդմանը հավատարիմ բոլոր բուժաշխատողներին:
Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև ռազմական բժիշկներին և սահմանամերձ բնակավայրերի մեր բուժաշխատողներին, մաղթում առողջություն, բարօրություն և ամենայն բարիք: