Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Արևային կայաններ են տեղադրվել մարզի մի քանի դպրոցներում

13.06.2023

 Լիտվայի Հանրապետության բնապահպանության նախարարությանը կից բնապահպանական նախագծերի կատռավարման գործակալության հետ համատեղ իրականացվող՝ ՀՀ մշակութային տների, դպրոցների, մանկապարտեզների և նմանատիպ այլ կառույցների արևային կայանների ձեռքբերման ծրագրի ֆինանսավորմամբ և ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցության շրջանակներում Կոտայքի մարզի Բուժականի, Զառի, Սարալանջի, Սևաբերդի միջնակարդ դպրոցներում իրականացվում են արևային կայանների տեղակայման աշխատանքներ: Որոշ դպրոցներում աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

 Ծրագիրն  իրականացվում է  դպրոցների կողմից 10-15 % համաֆինանսավորման պայմանով, «ԴԻ ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» ընկերության միջոցով «Զարգացող երկրներում կլիմայի փոփոխության մեղմման և կլիմայի ադապտացման համար լուծումների և տեխնոլոգիաների ներդրումը՝ փոխանցելով լիտվական փորձը» ծրագրի շրջանակներում՝ Solet Technics ընկերության հետ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50