Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կառավարության սուբվենցիոն 2 ծրագրերով Գառնիում կապիտալ ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ, լուսավորվում են փողոցներ

09.06.2023

  Կառավարության 2023 և 2024 թթ. սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի Գառնի համայնքում լայն թափով ընթանում են ներհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքներ:

 Ծրագրով ընտրվել են կարևոր նշանակություն ունեցող փողոցներ, որոնք առավել խիտ են բնակեցված:

 Ընդհանուր արժեքը 121 մլն. դրամ է. առաջին փուլի համար ներդրումը կազմում է 72 մլն, դրամ, որից 35%-ը պետական բյուջեի ներդրման չափն է, 65%-ը՝ համայնքի ներդրումը:

 Մեկնարկած աշխատանքների շրջանակներում ավարտվել են Գրիբոյեդով փողոցի և նոր գերեզմանատուն տանող ճանապարհահատվածների շինաշխատանքները։
Կառավարության 2023 թվականի մեկ այլ ծրագրով էլ Գառնի համայնքում և համայնքի Գողթ, Գեղադիր, Գեղարդ, Հացավան բնակավայրերում մեկնարկել են լուսավորության համակարգի անցկացման աշխատանքներ:

 Ընդհանուր երկարությունը 10 կմ է, նախատեսված է տեղադրել 392 հենասյուն և լուսարձակներ:

 Ծրագրի արժեքը 52 մլն. դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի ներդրման չափն է, 55%-ը՝ համայնքի ներդրումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57