Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետ Ահարոն Սահակյանը պարգևատրել է պատանի հրշեջ-փրկարարներին

08.06.2023

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահականն ընդունել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության կազմակերպած պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությանը առաջին պատվավոր տեղը զբաղեցրած Կոտայքի մարզի հավաքական թիմի անդամներին և նրանց ուսուցիչներին:

 Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանը և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության ՕՀՀ ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Տիգրան Կարապետյանը:

 Մեծ հպարտություն է մեզ համար հանրապետական կարևոր մրցաշարում մեր մարզի հաղթանակը և պատիվ մարզի անունը ևս մեկ անգամ բարձրացնելու առիթով այս երեխաներին ու նրանց ուսուցիչներին հյուրընկալելն ու շնորհավորելը- իր խոսքում նշել է Կոտայքի մարզպետը:

 Եվս մեկ անգամ շնորհավորելով հաղթանակի կապակցությամբ՝ պատանի հրշեջ- փրկարարների 2023 թվականի հանրապետական մարզական առաջնությունում Կոտայքի մարզի հավաքական թիմի կազմով առաջին տեղը զբաղեցնելու համար Ահարոն Սահակյանը պատվոգրերով է պարգևատրել թիմում ընդգրկված Քաղսիի, Զառի, Սոլակի, Կապուտանի միջնակարգ դպրոցների 7 աշակերտների:

 Պատանի հրշեջ-փրկարարների 2023 թվականի հանրապետական մարզական առաջնության ժամանակ Կոտայքի մարզի հավաքական թիմին պատշաճ աջակցություն ցուցաբերելու համար Քաղսիի և Սոլակի միջնակարգ դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները ևս պարգևատրվել են մարզպետի պատվոգրերով:
ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի անունից ևս հանձնվել են պատվոգեր հավաքական թիմի անդամներին և առանձին մարզաձևերում լավագույն արդյունք գրանցած աշակերտներին:

 Նշենք, որ արդեն ավանդական դարձած առաջնությունը նպատակ ունի նոր սերնդի մոտ ձևավորել պատասխանատու և գիտակից վերաբերմունք հասարակական և անձնական անվտանգության նկատմամբ, ինչպես նաև փրկարարական գործի վերաբերյալ տալ գործնական գիտելիքներ, որոնք հետագայում կարող են հենք հանդիսանալ մասնագիտական կողմնորոշման համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36