Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ներկայացրել է 2022 թվականի բյուջեի կատարողականը
07.06.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2022 թվականին Կոտայքի մարզպետարանին ՀՀ պետական բյուջեից հատկացված ընդհանուր ֆինանսական միջոցների ճշտված պլանը։
Այն կազմել է 12 մլրդ. 222 մլն. 210 հազ, ՀՀ դրամ, որից ծախսվել է 11 մլրդ. 994 մլն. 70 հազ. դրամ։ Կատարողականը կազմել է 98,15%։
Ըստ ծրագրերի պատկերը հետևյալն է՝
Մարզպետարանի ապարատի պահպանման ծախսերի համար 2022 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 542 մլն. 590 հազ. ՀՀդրամ, որից փաստացի ծախսվել է 534 մլն. 251 հազ. դրամ. կատարողականը կազմել է 98,5%։
Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանության և շահագործման համար 2022 թվականին նախատեսվել է 153 մլն. 300 հազ. դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է։
Կրթական ծրագրերի մասով ճշտված պլանը կազմել է 7 մլրդ. 732 մլն. 870 հազ. դրամ, որից փաստացի ծախսվել է 7 մլրդ. 586 մլն. 842 հազ. դրամ. կատարողականը՝ 98,11%։
2022 թվականին սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար հատկացվել է 2 մլրդ. 647 մլն. 566 հազ. դրամ, որը կատարվել է 99, 5%-ով։
2022 թվականին ՀՀ Կոտայքի մարզպետարանին պետական բյուջեից կրթական օբյեկտների, շենքերի պայմանների բարելավման նպատակով հատկացվել է նաև 164 մլն. 41 հազ. դրամ։
Այս մասով ծախսվել է 108 մլն. դրամ, խնայված շուրջ 55 մլն. դրամը վերադարձվել է ՀՀ պետական բյուջե։
Միջոցները խնայվել են մրցույթների արդյունքում։