Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Ճանաչիր Հայաստանը» խորագրով ցուցահանդեսին մասնակցել է նաև Կոտայքը

06.06.2023

 Մայիսի  27-28-ը  Երևանի  Խաչքարերի  պուրակում տեղի  է  ունեցել ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին իր տաղավարով մարզի գրավչությունն ու յուրահատկություններն է ներկայացրել նաև Կոտայքի մարզը:

 Կոտայքի  մարզի  տաղավարում  ներկայացված  են եղել  հայկական  մշակույթի, արվեստի և զբոսաշրջային գրավչությունների միաձուլումը։ Մարզը հայտնի է իր մեծաքանակ պատմամշակութային հուշարձաններով և զբոսաշրջության տարբեր ուղղություններով, ժամանցի վայրերի բազմազանությամբ։

 Կոտայքը  ներկայացված  է եղել  նաև  գաստրո տաղավարում, մշակութային ներկայացմամբ և փորձառություններով։

 Պարային  կատարումներով  հանդես  են  եկել  Բյուրեղավանի  մշակույթի  տան Ծիլք ազգագրական երգ ու պարի համույթը, իսկ թատերական ներկայացումը վստահված էր Չարենցավանի քաղաքային գրադարանի թատերախմբին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:48:34