Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
05.06.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Նախորդ շաբաթվա հանձնարարականների ամփոփումից հետո քննարկվել են առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները:
Մարզի ղեկավարի մոտ տեղի ունեցած քաղաքացիների ընդունելության օրը մարզպետին էին դիմել Արզնի համայնքի բնակիչներից՝ համայնքի վարչական տարածքում քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների սահմանների անհապատասախանության վերաբերյալ:
Ահարոն Սահակյանը հողաշինության բաժնի ղեկավարին հանձնարարել էր անմիջապես զբաղվել խնդրով և համայնքի ղեկավարին առաջարկել իրականացնել տարածքի կադաստրային չափագրում:
Կրկին անդրադառնալով խնդրին՝ մարզպետը հանձնարարել է համագործակցել քաղաքաշինության տեսչական մարմնի հետ՝ կանխարգելելու և կասեցնելու գյուղ. նշանակության հողատեսքերի վրա իրականացվող ցանկացած ապօրինի շինարարություն:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոռոգման սեզոնի ընթացքին և «Կոտայք» ՋՕԸ-ի կողմից իրականացվող աշխատանքներին:
Ըստ գյուղացիական տնտեսությունների կողմից ներկայացված հայտերի, համապատասխան քանակի ջուրը գյուղացիներին մատակարարվում է լիարժեք:
Քննարկվել են առողջապահության, կրթության ոլորտներին վերաբերող հարցեր ևս: